Եվրասիական տնտեսական միության՝ մայիսի 8-ի նիստին մեր մասնակցությունը քննարկում ենք: Երբ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: