«Բաց դռներ» ծրագրի շրջանակում այսօր խորհրդարան են այցելել Արագածոտնի մարզի Ապարանի երիտասարդական կենտրոնի անդամները: Այդ մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: ԱԺ լրագրողների օթյակում նրանց հետ զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կադրերը հրապարակվել են Ազգային ժողովի՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ ապրիլի 10-ի նիստի մեկնարկից սկսած՝ խորհրդարանում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: