ԱՄՆ Միչիգան նահանգի դատարանը 10-15 տարվա ազատազրկման է դատապարտել դեռահաս Իթոն Քրամբլիի ծնողներին, որը հրաձգություն էր կատարել դպրոցում՝ սպանելով չորս աշակերտի, գրում է BBC-ն։
Ջեյմս և Ջենիֆեր Քրամբլիներն ԱՄՆ-ում առաջին ծնողներն են, որոնք դատապարտվել են, քանի որ չեն հետևել իրենց որդու հոգեկան վիճակի վատթարացմանը և չեն կասեցրել նրա հանցագործ արարքը:
Դատարանում ծնողներն ընդամենը ափսոսանք են հայտնել իրենց որդու արարքի համար։ Գլխավոր դատախազը հիասթափություն է հայտնել, որ մանկահասակ մարդասպանի ծնողները չեն զղջացել իրենց որդու արարքը:
Դատախազները պնդել են, որ Քրամբլիները չեն արձագանքել իրենց որդու հոգեկան առողջության վատթարացման հստակ նշաններին և նույնիսկ նրա համար գնել են կիսաավտոմատ ատրճանակ, որն էլ պատանին օգտագործել է 2021 թվականին դպրոցում հրաձգության ժամանակ:
Իթոն Քրամբլին 15 տարեկան է եղել, երբ սպանել է չորս աշակերտի և վիրավորել ևս յոթին։
Այդ հանցանքի համար նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։