11 անգամ էժան՝ շուկայական արժեքից: Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանից հօգուտ պետության գումար բռնագանձելու Դատախազության պահանջը: Հաստատվել է, որ գործարարը կազմակերպել է Տերյան 66 հասցեում գտնվող շենքի 141 բնակարանի առուվաճառքի պայմանագրերում շուկայականից անհամեմատ ցածր գներ նշելու գործընթացը և այդպիսով թաքցրել հարկեր: Օրինակ, 1 քմ-ը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն: Հայցի շրջանակում արգելանքներ են դրվել Մայրապետյանին պատկանող գույքերի վրա:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: