Դամասկոսում Իրանի հյուպատոսության նոր շենքի վերաբացման համար Սիրիա այցելած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Զրուցակիցները կարևորել են կողմերի միջև բազմակողմ համագործակցության զարգացումը, հատկապես առևտրային փոխգործակցությունների ավելացումը և քննարկել են տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցեր։ Իրանի գլխավոր դիվանագետը հանդիպել է նաև սիրիացի իր պաշտոնակից Ֆեյսալ Ալ-Մեքդադի հետ: Պարզաբանելով Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակման դեպքը` Աբդոլլահիանը նշել է՝ Իսրայելի պատիժն անխուսափելի է։ Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է. «Մենք Սիրիայի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը»։
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: