Ընտանեկան, աշխատանքային, առևտրային, գույքային վեճերի լուծում՝ ժամերի ընթացքում: Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնում առաջին հաշտությունն է գրանցվել: Արդարադատության նախարարությունում համոզված են, որ վեճերի լուծման այս տարբերակը Հայաստանում մեծ հեռանկար ունի: Առավելությունը ոչ միայն երբեմն տարիներ ձգվող դատական գործընթացներից խուսափելն է, այլև այն, որ այստեղ երկու կողմն էլ հաղթող է դուրս գալիս:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: