ԱՄՆ-ում աճում է դժգոհությունը Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից՝ չնայած Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:
«Աճում է մեր հիասթափությունն այն հարցում, թե ինչպես է Իսրայելն իրականացնում այդ գործողությունները և գործում քաղաքացիական զոհերի տեսանկյունից»,- ասել է Քիրբին ABC Meet the Press-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այս շաբաթ նախագահ Ջո Բայդենի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս ուղղված ուղերձի հիմքում հենց ԱՄՆ իշխանությունների հիասթափությունն է: