Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։