Իսրայելը չի հրաժարվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն անցկացնելու իր նպատակից. հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։
«Ես մանրամասն զեկույց եմ ստացել Կահիրեում բանակցությունների մասին։ Մենք մշտապես աշխատում ենք մեր նպատակներին հասնելու ուղղությամբ՝ առաջին հերթին մեր բոլոր պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիարժեք հաղթանակի հասնելու համար։ Այդ հաղթանակը պահանջում է մուտք գործել Ռաֆահ և ոչնչացնել տեղի ահաբեկչական գումարտակները»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: