Իսրայելը չի հրաժարվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն անցկացնելու իր նպատակից. դրա մեկնարկի ամսաթիվն արդեն որոշված է՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։
«Ես մանրամասն զեկույց եմ ստացել Կահիրեի բանակցությունների մասին։ Մենք մշտապես աշխատում ենք մեր նպատակներին հասնելու ուղղությամբ՝ առաջին հերթին մեր բոլոր պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ տոտալ հաղթանակի հասնելու համար։ Այդ հաղթանակը պահանջում է Ռաֆահ մուտք գործել և այնտեղ ոչնչացնել ահաբեկչական գումարտակները»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն նշել է, որ գործողության ամսաթիվն արդեն որոշված է, սակայն հստակ ժամկետներ չի նշել։
Միաժամանակ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 207-ի, վիրավորներինը՝ 76 000-ի: Միայն անցած 24 ժամվա ընթացքում զոհվել է 32, վիրավորվել 47 պաղեստինցի: