Ի պատասխան Թուրքիայի սահմանափակող միջոցների՝ Իսրայելը կպատրաստի թուրքական ապրանքների ընդարձակ ցուցակ, որոնց ներմուծումը հրեական պետություն կարգելվի, քանի որ Անկարան միակողմանիորեն խախտել է գործող երկկողմ առևտրային համաձայնագրերը: Այդ մասին հայտնել են Իսրայելի ԱԳՆ-ից:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ընդգծել է, որ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ զոհաբերում է թուրք ժողովրդի տնտեսական շահերը հանուն ՀԱՄԱՍ-ին աջակցության:
«Իսրայելը չի ենթարկվի բռնությանը և շանտաժին, չի բողոքի առևտրային համաձայնագրերի միակողմանի խախտումից, այլ զուգահեռ միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, որոնք կվնասեն թուրքական տնտեսությանը»,- ասել է Կացը։
Դիվանագետը հավելել է, որ կխնդրի ԱՄՆ-ին և այլ երկրների՝ դադարեցնել ներդրումները Թուրքիայում և կանխել Թուրքիայից ապրանքների ներմուծումը: