ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ընթացիկ տարվա մարտին Հայաստան այցելել է 154 հազար 215 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159 հազար 918-ի համեմատ։
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):