Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Արդյունքում ապրիլի 9-10-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր։