Ինչպես կարո՞ղ էի չհետևել Հայաստանից փախած պաշտպանության նախարարների հետագծին: Բա ես ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն եմ: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հետևե՞լ է նախկին ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանի՝ կուսակցություն ստեղծելու առնչությամբ կազմակերպված համաժողովին:
Քոչարյանը նաև նշեց, որ Արշակ Կարապետյանին վաղուց է հետևում՝ քառօրյա պատերազմի հանգամանքները քննող Քննիչ հանձնաժողովի աշխատանքներից սկսած, ապա, խոսքն ուղղելով Արշակ Կարապետյանին, ասաց. «Արշակ Կարապետյանին սպասում ենք Հայաստանում… Արշա՛կ, տո՛ւն արի: Արի՛, տրիբունալ այստեղ ստեղծենք»: