Թուրքիայի առևտրի նախարարությունը որոշել է ապրիլի 9-ից սահմանափակումներ մտցնել Իսրայել արդյունաբերական ապրանքների 54 տեսակի արտահանման վրա:
Սահմանափակումներ են մտցվել պողպատից և ալյումինից արդյունաբերական տեխնիկայի որոշ տեսակների, ներկի, էլեկտրական մալուխների, ավիավառելիքի, յուղերի, պարարտանյութերի արտահանման վրա: Ցանկում են նաև ցեմենտը, երկաթից և պողպատից պատրաստված բոլոր տեսակի շինանյութերը, ամրանները, օպտիկամանրաթելային մալուխները, բեռնատարները, էքսկավատորները, գրանիտը, մարմարը, մեկուսիչ նյութերը, մետաղամշակման սարքավորումները, հաստոցները, աղյուսը, ինչպես նաև մետաղի մշակման համար օգտագործվող քիմիական նյութերը:
Որոշման համաձայն՝ սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների ավարտը և մարդասիրական օգնության անարգել առաքման համար պայմանների ստեղծումը: