Սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին լուրը 1lurer-ին հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:
Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- պարզաբանեց Նարեկ Սարգսյանը: