Լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները բժշկի դիմելիս, բանկ գնալիս կամ կրթական, մշակութային ու այլ հաստատություններ այցելելիս կարող են տեսազանգով ժեստերի թարգմանության ծրագրից օգտվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ հետ համագործակցությամբ:
2023 թվականի սեպտեմբերից մինչև օրս ավելի քան 1000 մարդ է օգտվել ծրագրից: Հեռավոր տեսակապով զանգերի կենտրոնը գործում է անվճար, աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 18:00-ն:
Սոցիալական ոլորտում համայնքի նախաձեռնությունները շարունակական են: