Պաշտոնական այցով մեր երկրում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ընդունել են Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը, Ազգային ժողովի նախագահը: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կԿառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, իսկ Բուրիչը նշել է, որ այն կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ։ Ի դեպ, սոցցանցում կատարած գրառման մեջ ԵԽ գլխավոր քարտուղարը հիանալի է բնորոշել Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: