Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված թեժ գիծ՝ 011525252»,- ասված է հաղորդագրության մեջ: