Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը: ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ տնտեսության և անվտանգային ոլորտի բազմազանեցման մասին՝ դիտարկելով Շվեդիան որպես կարևոր գործընկեր: