Գերմանիան 20 հոգանոց ստարաբաժանում է ուղարկել Լիտվա՝ մշտական տեղակայման: Անցած տարի երկու երկրները պայմանավորվել էին Բալթյան նահանգում գերմանական բրիգադ տեղակայելու մասին՝ որոշումն անվանելով «պատմական քայլ»:
Բեռլինի օդանավակայանում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ասել է, որ առաջին անգամն է նման ստորաբաժանում տեղակայվելու Գերմանիայից դուրս, և դա նաև կարևոր օր է ՆԱՏՕ-ի և դաշինքի պաշտպանունակության համար: Բունդեսվերի ստորաբաժանման տեղակայման ժամկետը մինչև 2027 թվականն է՝ հայտնել է Պիստորիուսը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: