Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ամբողջությամբ բացվելու, հիմնանորոգվելու և բնակիչներին է հանձնվելու ստորգետնյա հետիոտնային անցումը: Խորհրդակցության մյուս մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: