Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հյուսիսային մուտքը բեռնաթափող երկու նոր շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագիծ է մշակել: Դրանցից մեկով Թբիլիսյան խճուղին կկապվի Եղվարդի խճուղուն՝ այդ հատվածում էականորեն թեթևացնելով երթևեկությունը: Ճանպարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։ Աշխատանքը կարժենա շուրջ 36 մլրդ դրամ, շինարարությունը կտևի 4 տարի։ Երկրորդ նախագծով առաջարկվում է Ռուբինյանց փողոցից «Ալմաստ» գործարանի մոտի կամրջային հատվածով ճանապարհը շարունակել՝ առանց Աճառյան փողոց մուտք գործելու:
Մանրամասները՝ ռեպորտաժում: