Ուկրաինան կարող է սպառել հակաօդային պաշտպանության հրթիռները, եթե Ռուսաստանը շարունակի ինտենսիվ հեռահար հարվածները՝ նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Սա Ուկրաինայի առաջնորդի մինչ օրս արված ամենավտանգավոր նախազգուշացումն էր երկրի հակաօդային պաշտպանության հետ կապված իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Զելենսկին հույս է հայտնել, որ Կոնգրեսի կողմից օգնության փաթեթի հաստատումը չի ուշանա: Հարցազրուցավարի հարցին, թե հնարավո՞ր է, որ Ուկրաինան ստանա փաթեթը վարկի տեսքով, Զելենսկին նշել է. «Մենք կհամաձայնենք ցանկացած տարբերակի»:
Մանրամասները՝ տեսաշարում: