Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքից, որը համարվում է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կարևոր հենակետը։ Իսրայելական զորքերը կատարել են իրենց առաքելությունը և այժմ լքում են տարածքը «ուժերը վերականգնելու և հետագա գործողություններին նախապատրաստվելու համար», ճշտել է բանակի հրամանատարությունը: Այդ մասին հաղորդում է dpa-ն:
Միաժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ ՑԱՀԱԼ-ի «զգալի ուժեր» մնում են Գազայի հատվածում, որոնք «կպահպանեն իսրայելական բանակի գործողությունների ազատությունը և հետախուզական տվյալների հիման վրա ճշգրիտ գործողություններ իրականացնելու նրա հնարավորությունը»:
Dpa գործակալությունը նշել է, որ պարզ չէ, թե արդյոք Խան Յունիսից զորքերի դուրսբերումը նշանակո՞ւմ է «կարևոր շրջադարձ» Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում, թե՞ դա միջանկյալ քայլ է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում նոր գործողություն սկսելու համար: