Անշարժ գույքի շուկայում գործարքների քանակով 2024 թվականը կարող է լինել ռեկորդային:
Նման ենթադրության համար երկու հիմք կա՝ մասնագիտական գնահատականները և հունվար-փետրվարին արձանագրված աննախադեպ ակտիվությունը: Գործարքների 30 տոկոսը գրանցվել է մայրաքաղաքում:
Այս ցուցանիշով 2-րդ, 3-րդ տեղերում Կոտայքի և Արարատի մարզերն են: Ի դեպ, այս տարվա առաջին երկու ամսում առուվաճառքների 588 գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ:
Անշարժ գույքի շուկայում գները շարունակում են բարձրանալ: Այստեղ պատկերը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ մարզերում թանկացման տոկոսն առավել բարձր է, քան Երևանում:
Թե՛ անշարժ գույքի գործակալությունները, թե՛ Կադաստրի կոմիտեն փաստում են, որ վարձակալության գործարքներն էապես ավելացել են:
Շուկայում առկա միտումները Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել: