2023-ին, նախորդ տարվա համեմատ, ընտանեկան բռնությունների վերաբերյալ քրեական վարույթները գրեթե կրկնապատկվել են:
Եթե 2022-ին այդպիսի դեպքերով նախաձեռնվել է 960 քրեական վարույթ, ապա 2023-ին այդ թիվը հասել է 1848-ի: Սա, իհարկե, մասնագիտական տեսանկյունից չի նշանակում, թե դեպքերն են ավելացել: Վարույթների թվի աճը Քննչական կոմիտեում կապում են վիճակագրություն վարելու նոր մեթոդաբանության հետ:
Մեկ այլ պատճառ էլ կա. իրավապահները պնդում են, որ հիմա ավելի հետևողական են, ինչն էլ պատճառ է դառնում, որ հանրությունը ավելի շատ վստահի իրենց:
Որ բռնության ենթարկվածները սկսել են ավելի շատ բարձրաձայնել, վկայում է նաև Ոստիկանությունում գրանցվող ահազանգերի թիվը:
Ի դեպ, ամենաշատ քրեական վարույթները վերաբերում են ամուսինների ծեծին: Թե ով է ծեծողը, չի հստակեցվում, սակայն 2023-ին գրեթե կրկնակի աճել է նաև Կանանց աջակցման կենտրոն դիմողների թիվը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: