Վերջին օրերին հայկական դիրքերը թիրախավորած ադրբեջանական զինուժի կրակոցներից անմասն չեն մնում նաև խաղաղ բնակավայրերը՝ վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Այսօր էլ ադրբեջանական կողմը կրակել է Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններին՝ իրենց սադրանքները վերագրելով հայկական կողմին:
Ինչո՞ւ է Բաքուն ամեն կերպ փորձում լարվածություն ստեղծել, ո՞ւմ պատվերով է գործում, ինչո՞ւ է Բրյուսելում անցկացված եռակողմ հանդիպումը համարում իր դեմ:
Քաղաքագետների կարծիքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկացել է, որ եթե այսպես շարունակի, իրեն մեկուսացնելու են՝ զուգահեռներ տանելով Ռուսաստանի հետ:
Չնայած արտաքին ու ներքին բազմաթիվ շահարկումներին, Բրյուսելում կայացած հանդիպումն «ինքնիշխան երկրի քայլ» են որակում վերլուծաբանները:
Ի՞նչ ստացավ մեր երկիրը, ի՞նչ հեռանկար ու հնարավորություններ են բացվել Հայաստանի համար:
Օրակարգն ի մի է բերել Իրինա Մկրտչյանը: