Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։
Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա։