Այսօր մայրության և գեղեցկության տոնն է: 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում։ Օրը խորհուրդ ունի թե՛ ազգային ավանդույթների տեսանկյունից, թե՛ համամարդկային արժեքների:
Նախաքրիստոնեական շրջանում ապրիլի 7-ին հայերը նշել են սիրո և գեղեցկության Աստղիկ աստվածուհու տոնը, իսկ ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է:
Կույս Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք:
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Այսօր բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում, կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: