Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեղադրյալի աթոռին է, նա մեղադրվում է մոտ 40 դրվագով: Դատական նիստից հետո Ղուկասյանը լրագրողներին ասել է, որ ինչի համար մեղադրվում է, իրեն պետք էր մեդալ տալ: Իսկ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծիքի, փողերի լվացման համար: Մեղադրանքներից մեկն էլ հուշարձանը վնասելու դրվագով է: Այս մեղադրանքն, ընդհանրապես, նա համարում է զվարճալի:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: