Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, նշել, թե Բաքվի կողմից իրավիճակը նպատակաուղղված սրելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Նշվում է, թե, իբր, Հայաստանի կողմից պաշտպանական գործողությունների ինքնիշխան իրավունքը «լեգիտիմ չէ և սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար»:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ Բաքվի գործողությունները «համապատասխանում են միջազգային իրավունքին և սպառնալիք չեն ստեղծում հարևան երկրի համար»: