Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ:
«Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: