Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մոսկվան ու Բաքուն փորձում են ներկայացնել ռազմական, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ռուսաստանը նաև ակնկարկում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մինչդեռ ՀԱՊԿ-ն էր 2022-ին անպատասխան թողել Հայաստանի դիմումները: Ինչ վերաբերում է Բաքվի դիրքորոշումը հաշվի չառնելու մեղադրանքներին, ապա ԵՄ բարձր ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը ինքն է մերժել սահմանի իր կողմում առաքելության տեղակայման Բրյուսելի առաջարկը: