Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերը գիշերը հայտնվել են ադրբեջանական կրակի տակ: Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ կրակոցները եղել են անկանոն, Իշխանասարի ուղղությամբ դիտարկել է նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։
Պաշտպանական գերատեսչությունը սադրիչ է որակել ադրբեջանական կողմի գործողությունները:
Արտգործնախարարությունը Բաքվին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները: Ըստ Ներքին գործերի նախարարության՝ կրակոցներից Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում վնասվել են տներ ու ավտոմեքենա:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան