Հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքների սեփականատերերը պարտավոր են պահպանել կառույցի արտաքին տեսքը, նաև իրականացնել անհրաժեշտ վերականգնում: Մայրաքաղաքում այդպիսի 50 շենք է առանձնացրել քաղաքային իշխանությունը և իրազեկել սեփականատերերին: Պարզվում է՝ ծանուցումների մեծ մասը տեղ չի հասել հասցեատեր չունենալու պատճառով: Նրանց իրական հասցեները պարզելու համար դիմել են Ներքին գործերի նախարարություն:
Հեղինակ՝ Անի Հակոբյան