Լիբանանի «Հեզբոլլահի» զինված խմբավորման ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա «շրջադարձային կետ» է Գազայում շարունակվող հակամարտության համար:
Շարժումը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելին «պատժելու» Իրանի իրավունքին:
Հասան Նասրալլան էլ նշել է, որ հարձակման պատասխանը «մոտ է»: Նա ասել է, որ իր խմբավորումը դեռ բավականաչափ զինամթերք և ուժեր ունի, որոնք դեռ չի օգտագործել Իսրայելի դեմ: