Մի շարք ամերիկացի սենատորներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով հասնել Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված հայ զինվորականների և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը:
Սենատորները կոչ են արել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը պաշտոնապես որակել էթնիկ զտում և պատժամիջոցներ սահմանել մեղավորների նկատմամբ։
Նամակում նշվում է, որ Բայդենի վարչակազմը պետք է աջակցություն հայտնի միջազգային երաշխիքների ներքո ԼՂ-ում իրենց տները վերադառնալու՝ հայերի իրավունքին: