Մենք շարունակելու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայերին: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման մեկնարկին:
ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.
«Մենք շարունակելու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայերին: Սա առանցքային է Հայաստանի երկարաժամկետ կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։ Մենք աջակցում ենք տնտեսությանը, հասարակությանը մարդկանց ինտեգրելու ջանքերին, ներառյալ՝ բնակարանի, աշխատանքի, կրթության հասանելիությունը:
Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը անվտանգության և բարգավաճման համար առանցքային նշանակություն ունի: Այսպիսով, մենք աջակցում ենք, պարոն վարչապետ, Ձեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում ընկած գաղափարներին: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ ավելի շատ տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցությամբ։ Դա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը:
Տարածաշրջանի հզոր ապագան ավելի ու ավելի ինտեգրված լինելն է, որը օգուտ կբերի մարդկանց՝ յուրաքանչյուր կապակցված երկրում, և ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են օգնել Ձեզ կառուցել դա: Մենք նույնպես ակնկալում ենք արդյունավետ քննարկում անցկացնելու այսօր և շարունակելու մեր աշխատանքը մեր գործընկերության ամրապնդման և Հայաստանի հզորացման ուղղությամբ:
Շնորհակալություն»: