Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը «Լուրերին» տեղեկացրել է, որ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում»,- տեղեկացրել է Արամ Թորոսյանը: