Իսրայելի վարչապետը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը կարող է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը:
Բենիամին Նեթանյահուն շեշտել է՝ կարձագանքեն երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի: Նրա խոսքով՝ Իրանը տարիներ շարունակ գործել է Իսրայելի դեմ, ուստի Իսրայելն էլ նույն քաղաքականությունն է որդեգրել:
ԶԼՄ-ները գրում են, որ Դամասկոսում իրանցի զինվորականների սպանության համար վրեժ լուծելու՝ Թեհրանի հայտարարությունների ֆոնին Իսրայելի բանակը գնահատել է անվտանգային իրավիճակը և որոշել ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ բանակը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի: Նշենք, որ Թել Ավիվը չի ստանձնել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի թիրախավորման պատասխանատվությունը: