Գերազանց խորհրդակցություն անցկացրինք ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո: