Ռուսական կողմը հայտնել է, որ Ռոստովի, Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի շրջանների և Կրասնոդարի երկրամասի տարածքներում ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Հայտնի է բնակելի տարածքներում ավերածությունների, հրդեհների մասին: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Ռուսաստանն էլ բալիստիկ հրթիռներով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Զապորոժիեին, Օդեսային, Դնեպրոպետրովսկին:
Politico-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան մոտենում է «կրիտիկական կետի»: Նա կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին այս ամիս հաստատել Կիևին ռազմական աջակցության՝ Սպիտակ տան ներկայացրած փաթեթը: Երմակի խոսքով՝ Ուկրաինային շտապ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ են պետք:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: