Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ «Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- հայտարարել է հյուպատոսությունը: Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայերը պետք է կարողանան խաղաղ ապրել Իսրայելում»:
«Երուսաղեմի հայերը պարբերաբար ենթարկվում են ծայրահեղականների հարձակումներին, և այժմ նրանք դուրս են մղվում Իսրայելի ոստիկանության կողմից»,- նշել է Պետելը՝ մեկնաբանելով «Կովերի պարտեզում» սկսված տեղահանումը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքի վնասումը, հարձակումը հոգևորականների ու տեղացի հայերի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: