Համաեվրոպական մայրաքաղաքում այս «պատմական» բանակցությունը, ինչպես այն արդեն անվանում են շատ փորձագետներ, ունի հստակ ուղերձներ: Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման արդյունքներով հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում էլ ձևակերպումները աներկբա հուշում են՝ բրյուսելյան հանդիպումը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանն ու սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: