Ջրի նկատմամբ պետք է փոխել վերաբերմունքը՝ արձանագրել է Նիկոլ Փաշինյանը Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվության քննարկմանը: Անդրադառնալով ջրի վարձի հավաքման ցածր տեմպին՝ կորստի բարձր ցուցանիշներին, նաև ոռոգման բնագավառում առկա բազմաթիվ խնդիրներին՝ վարչապետը ոռոգման համակարգը բնորոշել է «մահացած»: Մաքրման կայանների գործունեության հետ կապված՝ Փաշինյանը սարսափելի է համարել ամեն տարի Սևանա լիճ լցվող քիմիայի ծավալը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: