Ռուսաստանի անվտանգության ուժերը կգտնեն Կրոկուսում ահաբեկչության բոլոր պատվիրատուներին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
«Ահաբեկչական միջավայրում վստահելի գործակալներ չկան: Նրանք ամեն ինչ անում են փողի համար ոչ թե առաջնորդվելով կրոնական կամ քաղաքական նկատառումներով: Բացի այդ, ամեն ինչ վաճառվում է, ցանկացած տեղեկատվություն կարելի է գնել, մենք անպայման կհասնենք պատվիրատուներին»,- ընդգծել է Պուտինը:
Նա շեշտել է, որ հասարակական վայրերում՝ սպորտային օբյեկտներում, տրանսպորտում, առևտրի և զվարճանքի կենտրոններում, դպրոցներում, հիվանդանոցներում, համալսարաններում, թատրոններում անվտանգությունը պետք է նոր մակարդակի հասցնել:
«Ներքին գործերի նախարարությունը կոչված է առանցքային դեր խաղալու այս խնդրի լուծման գործում»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: