Մարիա Զախարովան ակնհայտ հակառուսական միտումներ է տեսնում Փաշինյան-Բլինքեն- ֆոն դեր Լայեն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման մեջ: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ այդպիսի հանդիպումները ուղղված են տարածաշրջանի երկրների շահերի դեմ: Նրան ոչինչ չեն ասում կողմերի հավաստիացումները, թե այդ հանդիպմանը ոչ մի անդրադարձ չի լինելու հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ու հարաբերությունների կարգավորմանը:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: