Երսուսաղեմի հայ համայնքին պատկանող «Կովերի պարտեզը» շարունակում է մնալ հրեաների և հայերի բախման կիզակետում: Երեք տարի առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը Սիոն լեռան վրա գտնվող կալվածքը վարձակալության էր տվել իսրայելական մի ընկերության, որն այնտեղ մտադիր է հյուրանոց կառուցել: Սակայն հայ համայնքի կոշտ արձագանքից հետո պատրիարքարանը չեղարկել էր պայմանագիրը, ինչից հետո էլ հասունացել էր հրեաների ու հայերի միջև վեճը:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: