Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում «Միր» քարտերի գործողության դադարեցմանը:
«Ցավով պետք է նշենք, որ այս հարցում ևս Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը։ Երկրի տնտեսությունը զգալի վնասներ է կրելու, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, իսկ Ռուսաստանում աշխատող հայերի համար կդժվարանա հայրենիք գումար փոխանցելը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է. «Զբոսաշրջիկները նույնպես կկորցնեն քարտով վճարելու հնարավորությունը: Անցյալ տարի, հիշեցնեմ, նրանց թիվը գերազանցեց մեկ միլիոնը: Վստահ եմ, ցավոք սրտի, որ այս քայլի ծախսերը շատ ավելի բարձր են, քան արևմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը»:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի բոլոր բանկերը, երկրորդական պատժամիջոցներից խուսափելու նպատակով այսօրվանից դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը:
Ղազախստանի խոշորագույն բանկը՝ Halyk Bank-ն էլ փետրվարից է դադարեցրել «Միր» քարտերի սպասարկումը։